Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

«Իրական Հայաստանում» ամենօրյա անտերությունն է թագավորում

«Իրական Հայաստանում» ամենօրյա անտերությունն է թագավորում
25.09.2025 | 18:18

Ցավով պետք է արձանագրենք, որ անպատժելիությունը, բեսպրեդելն ու կրիմինալ բարդակը այսօր դարձել են մեր իրականության անբաժանելի բաղադրիչ։ Ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում սպանություններ, փողոցային կրակոցներ, թմրանյութերի ապօրինի շրջանառություն՝ ահավոր ծավալներով (հատկապես՝ դպրոցներում) և նմանօրինակ այլ հակաօրինական երևույթներ։

Ինչքան էլ օրվա իշխանությունը բարձրագոչ հայտարարություններ անի, թե «Ապագա կա» կամ «այսօր Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են ապրում», դա ոչ այլ ինչ է, քան ցինիկ մանիպուլյացիա և պոռոտախոսություն։ Նիկոլի ասած «իրական Հայաստանում» ամենօրյա անտերությունն է թագավորում, որտեղ մարդիկ զրկված են տարրական կենցաղային անվտանգությունից, իսկ լեգիտիմ ընտրված համայնքապետը, օրինակ, կարող է գնդակահարվել սեփական տան դիմաց։

Նշածս «բարդակը» ունի նաև իր ուղիղ արտացոլումը քաղաքական դաշտում տիրող տեռորի մեջ․ Սրբազանների դատավարություն, բարերարի կալանավորում, քաղաքական ընդդիմախոսների ամեն կերպ ճնշում, իսկ այս ամենին զուգահեռ՝ ամենօրյա ֆեստիվառներ ու իրականությունից կտրված վակխանալիաներ։

Արդյունքում՝ շարքային քաղաքացին իրեն իր երկրում անվտանգ չի զգում, մտածում է իր զավակի վաղվա ապագայի մասին և հասկանում, որ Նիկոլի բերած «երջանկությունն» ու «խաղաղությունը» ոչ մի կերպ չեն համապատասխանում իր պատկերացումներին, քանի որ երջանկությունը նրա համար առաջին հերթին նշանակում է ապահով ու անվտանգ Հայաստան, ոչ թե ամենօրյա կրակոցների ու սպանությունների մթնոլորտ։

Այս ամենի պայմաններում ակնհայտ է, որ Նիկոլի խոստացած «ապագան» սնանկ պատրանք է․ նրա իշխանության օրոք Հայաստանը վերածվել է բեսպրեդելի ու անապահովության անտերխանայի, որտեղ անգամ կյանքն ու արժանապատվությունը պաշտպանված չեն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3418

Մեկնաբանություններ